Վուդի Ալենը ներկայացել է իր ֆիլմերի աստղ Դայան Քիթոնին մրցանակ շնորհելու արարողությանը
Ամերիկացի ռեժիսոր Վուդի Ալենը ներկայացել է իր ֆիլմերի աստղ Դայան Քիթոնին Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի պատվավոր մրցանակի շնորհման արարողությանը: Այս մասին հայտնում է Variety-ն:
Հայտնի է, որ Դայան Քիթոնը նկարահանվել է Վուդի Ալենի «Էնի Հոլ» (1977) և «Մանհեթեն» (1979) ֆիլմերում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մրցանակաբաշխության արարողությունն անցկացվել է Լոս Անջելեսում:
«Նա մեծ կին է՝ մեծ ամեն ինչում», - ասել է ռեժիսորը դերասանուհու մասին: Նա նաև կատակով ծիծաղել է կնոջ արտաքինի, ոճի և սիրավեպերի վրա:
Մրցանակաբաշխության արարողությանը ներկա են եղել նաև Մարտին Շորտը, Սթիվ Մարտինը, Սառա Սիլվերմանը, Ջեյն Ֆոնդան, Մերիլ Սթրիփը, Ուորեն Բիթին, Ալ Պաչինոն, Մորգան Ֆրիմանը, Էմմա Սթոունը, Ռիզ Ուիզերսփունը և Լիզա Կուդրոուն:
Նշվում է, որ Քիթոնը հրաժարվել է ճառ ասել. նա մի կողմ է նետել տեքստը և երգել Seems Like Old Times երգը:










