Թողարկվել է Չակ Բերիի վերջին ալբոմը

20:19 • 09.06.17

Թողարկվել է լեգենդար ամերիկացի երաժիշտ Չակ Բերիի վերջին ստուդիական ալբոմը: Այս մասին ասվում է երաժշտի պաշտոնական Twitter-ում:

Հայտնի է, որ Chuck անվանումով ձայնասկավառակը թողարկվել է երաժշտի մահից երեք ամիս անց. սա նրա առաջին ձայնասկավառակն է 1979 թվականից ի վեր:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չակ Բերիի վերջին ալբոմը լույս կտեսնի հունիսի 16-ին:

Հիշեցնենք, որ Չակ Բերին մահացել է մարտի 18-ին Միացյալ Նահանգներում՝ 90 տարեկան հասակում:

 

 

Թողարկվել է Չակ Բերիի վերջին ալբոմը