«Գահերի խաղի» նոր եթերաշրջանում կլինեն հեռուստաշոուի պատմության ամենաերկար և ամենակարճ սերիաները
«Գահերի խաղը» հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանում կլինեն շոուի պատմության ամենաերկար և ամենակարճ սերիաները: Այս մասին Entertainment Weekly-ին հայտնել են սերիալի ստեղծողներ Դևիդ Բենիոֆը և Դենիել Բրեթ Ուայսը:
«Այս տարի մենք երկու դրվագ ունենք, որոնց տևողությունն ավելի քան 60 րոպե է: Դրանցից մեկը կլինի սերիալի պատմության ամենաերկար դրվագը», - ասել է Բենիոֆը և պարզաբանել, որ սերիան կտևի մոտ 90 րոպե:
Նշվում է որ ամենակարճ դրվագը կտևի 50 րոպե:
Հայտնի է, որ մինչև ներկա պահը «Գահերի խաղի» ամենաերկար սերիան՝ վեցերորդ եթերաշրջանի վերջը, տևել է 69 րոպե:
Յոթերորդ եթերաշրջանի պրեմիերան կկայանա հուլիսի 16-ին:










