Empire-ը հայտնել է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմը՝ ըստ կինոսերների

13:44 • 09.06.17

Բրիտանական Empire ամսագիրը կազմել է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի ցուցակը՝ հիմնվելով կինոսերների ընտրության վրա:


Ցուցակը գլխավորել է Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահայրը» ֆիլմը (1972): Հայտնի է, որ սա Կոպոլայի՝ ամերիկյան մաֆիայի մասին եռապատումի առաջին ֆիլմն է:

Կինոսերների քվեարկության արդյունքում կազմված լավագույն ֆիլմերի ցուցակի երկրորդ տեղը զբաղեցրել է Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ: Էպիզոդ V: Կայսրությունը հասցնում է պատասխան հարված» ֆիլմը՝ ֆանտաստիկ ֆրանշիզայի երկրորդ մասը (1980): Ցուցակի երրորդ տեղում հայտնվել է Քրիստոֆեր Նոլանի «Խավարի ասպետը» (2008):

Empire ամսագրի թոփ տասնյակում ներառվել են նաև Ֆրենկ Դարաբոնտի «Փախուստ Շոուշենկից» (1994), Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» (1994), Մարտին Սկորսեզեի «Փառավոր տղաներ» (1990), Սթիվեն Սփիլբերգի «Ինդիանա Ջոնս: Կորուսյալ տապանը որոնելիս» (1981), Սթիվեն Սփիլբերգի «Ծնոտներ» (1975), Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմները», Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն» (2001) ֆիլմերը:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ ցուցակը կազմելու համար ամսագիրը հարցումներ է անցկացրել 20 հազար կինոսերների շրջանում:

Empire-ը հայտնել է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմը՝ ըստ կինոսերների