Օլիվեր Սթոունը բացահայտել է` ով կարող էր մարմնավորել Պուտինի կերպարը
Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը նշել է այն դերսանների անունները, որոնք կարող էին մարմնավորել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի դերը գեղարվեստական ֆիլմում:
«Առաջին հայացքից Ջերեմի Ռեները որոշակիորեն նման է երևում Պուտինին, սակայն Պուտինը խելացի է: Ես չգիտեմ` որքանով է խելացի Ռեները: Լեոնարդո ԴիԿապրիոն կարող էր խաղալ Պուտինի դերը, ինչպես նաև կարող էր մարմնավորել Լենինի կերպարը», - Սթոունի խոսքը մեջբերում է Gazeta.ru-ն:
Կինոռեժիսորը խոստովանել է նաև, որ դժվար թե ստանձներ ՌԴ առաջնորդի մասին կինոժապավեն ստեղծելու աշխատանքը: «Չեմ կարծում, թե կհամարձակվեի», - ընդգծել է Սթոունը:
Երկուշաբթի կայանալու է Սթոունի «Հարցազրույց Պուտինի հետ» վավերագրական ֆիլմի առաջին սերիայի պրեմիերան: Այս ֆիլմաշարի համար ամերիկացի ռեժիսորը նյութեր է հավաքել 2015 թվականից ի վեր` Պուտինի հետ անձնական հանդիպումների ժամանակ:










