Ստամբուլում տեղի է ունեցել Զմյուռնիայի հայերի պատմությանը նվիրված երեկո

10:06 • 09.06.17

Ստամբուլի հեղինակավոր «Նազար Շիրինօղլու» սրահում նախօրեին տեղի է ունեցել Զմյուռնիայի (այժմյան Իզմիր - tert.am) հայությանը նվիրված հատուկ երեկո:

Ինչպես հայտնում է «Ակօսը», երեկոյի գլխավոր բանախոսը եղել է շաբաթներ առաջ Ստամբուլի հայկական «Արաս» հրատարակչության կողմից լույս ընծայված «Իզմիրի հայերը» գրքի հեղինակ Զաքարյա Միլդանօղլուն:

Հանդիպման բացումը հայերենով արել է «Արաս» հրատարակչության գործող ղեկավար, «Ակօս» պարբերականի նախկին խմբագիր, պոլսահայ մտավորական Ռոբեր Քոփթաշը:

Հանդիպման ընթացքում ներկաներին թուրքերենով պատմվել են Զմյուռնիայի հայերի մշակութային և պատմական ժառանգության, հարկադրված գաղթի ու հետագա ճակատագրի մասին պատմություններ:

Ներկաներին ցուցադրվել են արխիվային փաստեր, Զմյուռնիայի հայ համայնքի կողմից թողնված նյութական և հոգևոր ժառանգության մնացորդները, ինչպես նաև խոսվել է ոչ միայն Զմյուռնիայում, այլև ամբողջ Թուրքիայի տարածքում մինչ 1915թ.-ը հայերի ունեցած համայնքային դպրոցների, հրատարակչությունների և այլ մշակութային օջախների թվաքանակի մասին:

Նշենք, որ մինչ Առաջին համաշխարհայինն Իզմիրի բնակչության 60 տոկոսը եղել են հայեր, հույներ և հրեաներ:

Զմյուռնիայի հրդեհը, որը պատմության մեջ հայտնի է նաև որպես Զմյուռնիայի աղետ, տեղի է ունեցել 1922թ.-ի սեպտեմբերին:

Այն ժամանակ Թուրքիայի քեմալական կառավարության զորքերը պատերազմի ընթացքում պարտության մատնեցին Փոքր Ասիայի խորքերը թափանցած և հին հունական տարածքներն ազատագրած հունական զորքերին, իսկ 1922 թվականի սեպտեմբերի 9-ին ներխուժեցին Զմյուռնիա:

Կոտորածից խուսափելու համար հազարավոր հայեր ապաստանեցին Սուրբ Ստեփանոս եկեղեցու տարածքում։ Հրդեհի հետևանքով այրվեցին ավելի քան 50 հազար տուն, 24 եկեղեցի, 28 դպրոց, բանկեր, հյուպատոսարաններ, հիվանդանոցներ։

Görüntünün olası içeriği: bir veya daha fazla kişi, kalabalık ve iç mekan

Otomatik alternatif metin yok.

Görüntünün olası içeriği: 7 kişi

Otomatik alternatif metin yok.



Ստամբուլում տեղի է ունեցել Զմյուռնիայի հայերի պատմությանը նվիրված երեկո