Ճապոնացի վարպետն իրական գլուխգործոցներ է կերտում ավազից (լուսանկարներ)
Oddity central-ը ներկայացրել է ճապոնացի արվեստագետ Տոշիկո Հոսակայի ավազե գլուխգործոցները:
Առաջին հայացքից անհավանական է թվում, որ նրա ստեղծագործությունները պատրաստված են հատիկավոր ավազից և ոչ թե կավի որևէ տեսակից: Սակայն 43-ամյա վարպետի տաղանդն ու 20 տարվա փորձը նրան թույլ են տալիս հոյակերտ քանդակներ ստեղծել սովորական ավազից:
Ավազե քանդակներ պատրաստել ճապոնացին սկսել է դեռևս դպրոցական տարիքից: Երկու տասնամյակ շարունակ կատարելագործելով իր հմտությունները` նա հիրավի տպավորիչ գործեր է ստեղծում, որոնք անտարբեր չեն թողնում գեղեցիկի սիրահարներին:
Թեև ավազե քանդակների արվեստը ժամանակավոր է, ճապոնացին կարողանում է ջրով ամուր շաղախ ստեղծել և արևի օգնությամբ չորացնելով մի քանի օր կանգուն պահել ավազե
«հերոսներին»:


















