Իտալացին 1 ժամում ավոկադոն վերածել է արվեստի գործի (լուսանկարներ)

13:15 • 12.06.17

Իտալացի արվեստագետ Դանիելե Բարեսին, որը 7 տարեկանից զբաղվում է փորագրությամբ, ցուցադրել է, թե ինչի կարող է վերածել սովորական ավոկադոն 1 ժամ շարունակ այն փորագրելու արդյունքում:

Ինչպես նշում է Bored Panda-ն, 26-ամյա երիտասարդը պատմել է, որ փորագրությունն իր կյանքին նոր, վառ գույներ է հաղորդում:

«Ես ձեռքս եմ առնում փորագրության դանակս, միտքս միաձուլվում է սրտիս ու էներգիան փոխանցում ձեռքերիս՝ մրգերին տալով բազմազան նախշեր: Դա նման է կախարդանքի»,-նշել է արվեստագետը:

Աղբյուրը մանրամասնում է, որ իտալացին միրգ-բանջարեղենի փորագրության հարցում աշխարհի երկակի չեմպիոն է:

 

 

Իտալացին 1 ժամում ավոկադոն վերածել է արվեստի գործի (լուսանկարներ)