Թբիլիսիում և Երևանում կանցկացվի «Սայաթ–Նովա» փառատոնը

13:14 • 12.06.17

Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում հունիսի 16-ին Music of Armenia-ն կանցկացնի «Սայաթ-Նովա» փառատոնը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Սայթ-Նովա» փառատոնի կազմակերպիչ Հասմիկ Մովսիսյանը՝ ավելացնելով, որ փառատոնն արդեն 2-րդ անգամ է անցկացվում։

Հասմիկ Մովսիսյանը կարծում է, որ այս փառատոնը նոր շունչ է տալիս Սայաթ-Նովայի երաժշտական ժառանգությանն ու առհասարակ աշուղական մշակույթին:

«Այս տարի մի շարք աջակցողների օգնությամբ փառատոնը տեղի կունենա Թբիլիսիում, ինչն ինձ համար շատ ուրախալի է, քանի որ ես առաջին անգամից սիրահարվեցի Թբիլիսիին ու վրացական մշակույթին: «Սայաթ-Նովա» փառատոնը նվիրված է Սայաթ –Նովայի երաժշտական ժառանգությանը և աշուղական մշակույթին: Ճանապարհորդելով ռեգիոնում ես հասկացա, որ հետաքրքրություն կա փառատոն անել Իրանում, Թուրքիայում, քանի որ Սայաթ-Նովայի տրուբադուր աշուղակական ոճը հոգեհարազատ է բոլորին»,- ասաց նա:

ՀՀ-ում Վրաստանի դեսպանության ավագ խորհրդական, հայագետ Նոնո Սպտիաուռին իր հերթին ավելացրեց, որ Սայաթ –Նովան պատկանում է ոչ միայն հայ ժողովրդին. հայ աշուղնը տարածարջանային իմաստություն ունեցող է:

«Վրաստանի բարձրագույն ինստիտուտներում մենք դասավանդում ենք Սայաթ-Նովայի ստեղծագործությունը: Նա շատ էր սիրում Վրաստանը, ու երբ Սայաթ-Նովային հարցնում էին, թե ով է ազգությամբ, պատասխանում էր, թե թիֆլիսեցի է»,- ընդգծեց Նոնո Սպտիաուռին՝ հավելելով, որ Սայաթ-Նովան հայ-վրացական միասնության խորհրդանիշն է:

ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի բաժնի ներկայացուցիչ Արտաշես Առաքելյան էլ, համաձայնելով գործընկերների հետ, նշեց, թե Սայաթ-Նովան դուրս է տարածաշրջանային  սահմաններից:

«Սայաթ-Նովան այն մեծ կապող կամուրջներից է, որը միացնում է Հայաստանի Հանրապետությունը ու Վրաստանը: Մենք ողջունում են տարբեր տեսակի միջոցառումներ, որոնք կարող են միավորել մեր երկու բարեկամ ժողովրդին»,- շեշտեց նա՝ հույս հայտնելով, որ փառատոնը երկար տարիների կյանք կունենա:

Հուլիսի 18-ին էլ «Սայան-Նովա» փառատոնի մասնակիցները կլինեն Երևանում՝ կլինի համերգային ծրագիր: Ի դեպ, արդեն իսկ Վրաստանի հետ բանակցություններ է տարվում, որպեսզի փառատոնը հաջորդ տարի կայանա Ջավախքում:

 

ՀեղինակԱնի Օհանյան
Թբիլիսիում և Երևանում կանցկացվի «Սայաթ–Նովա» փառատոնը