Եվս մեկ դատարան արգելափակել է Թրամփի միգրացիոն հրամանագիրը
Սան Ֆրանցիսկոյի իններորդ շրջանի դատարանն արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագիրը, որը ժամանակավորապես դադարեցնում է առավելապես մահմեդական բնակչություն ունեցող երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ: Այս մասին հայտնում է New York Times-ը:
Հայտնի է, որ ավելի վաղ նման որոշում է կայացրել Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքի չորրորդ վերաքննիչ դատարանը:
Նախագահի վարչակազմն արդեն հայտնել է, որ մտադիր է բողոքարկել Գերագույն դատարանի արգելքները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է շրջանային վերաքննիչ դատարանի`միգրացիոն քաղաքականության վերաբերյալ իր հրամանագրի արգելքը երկարաձգելու որոշումը:










