Լյուք Սքայուոքերի լուսասուրը կհանվի աճուրդի 250 հազար դոլար մեկնարկային գնով
Հունիսի վերջին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում կայանալիք The Profile Hollywood Auction 89 աճուրդում կներկայացվի ռեժիսոր Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագայի նկարահանումներում օգտագործված ռեկվիզիտի մի մասը. իրերի և բեմահարդարման թվում է սագայի գլխավոր կերպարներից մեկի՝ Լյուք Սքայուոքերի լուսասուրը: Այս մասին հայտնում է Luxurylaunches-ը:
Փորձագետները նմուշը գնահատել են 150-250 հազար դոլար, ընդ որում՝ դրա հետ վկայագիր կտրամադրվի: Նշվում է, որ լուսասուրը պատկանում է պրոդյուսեր Գարի Կուրցին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ աճուրդում կներկայացվեն նաև այլ ֆիլմերի նկարահանումների համար օգտագործված իրերը, այդ թվում՝ «Չառլին և շոկոլադի գործարանը» ֆիլմի ոսկե տոմսը:












