Երևանում համերգով հանդես կգա Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը

11:16 • 13.06.17

«Երևանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևան կժամանի Ռուսաստանի պետական ակադեմիական Պ.Ի.  Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` հռչակավոր մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ: 

Հունիսի 15-ի ժամը 19:30 համերգի ծրագրում կհնչեն Պ.Ի. Չայկովսկու հինգերորդ Սիմֆոնիան, Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտը և այլ ստեղծագործություններ:

Իբրև մենակատար նվագախմբի հետ ելույթ կունենա հայ երիտասարդ, տաղանդաշատ ջութակահարուհի՝ Դիանա Ադամյանը:

«Երևանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնն անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

 

 

 

 

 

Երևանում համերգով հանդես կգա Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը