Ջոան Ռոուլինգը ճանաչվել է աշխարհի ամենահարուստ կին գրող

13:30 • 13.06.17

Հարի Փոթերի մասին գրքերի հեղինակ, բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը ճանաչվել է աշխարհի ամենահարուստ գրող՝ ըստ ամերիկյան Forbes ամսագրի ամենամյա վարկանիշի:


Forbes Woman-ի տվյալների համաձայն՝ հենց նրա գրքերը և դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերն ու սերիալներն են 2016 թվականին բերել ամենամեծ եկամուտը:

Հայտնի է, որ աշխարհի ամենահարուստ հեղինակների ցանկում ներառվել է 17 մարդ, այդ թվում՝ վեց կին: Ընդ որում՝ Ռոուլինգը զբաղեցրել է առաջին տեղը կանանց վարկանիշում, իսկ ընդհանուր վարկանիշում նա հայտնվել է երրորդ տեղում:

Հիշեցնենք, որ Forbes ամսագիրը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող 100 հայտնի անձանց ցուցակը, որը գլխավորել է ամերիկացի ռեփ կատարող Շոն Կոմբսը (Diddy): Գրող Ջոան Ռոուլինգը հայտնվել է ցուցակի երրորդ տեղում՝ 95 միլիոն տարեկան եկամտով:

Ջոան Ռոուլինգը ճանաչվել է աշխարհի ամենահարուստ կին գրող