«Մտնելով կտավի մեջ». դիմահարդար Բելլա Գրիգորյանցը շարունակում է վերարտադրել հանրահայտ կտավներն՝ առանց Photoshop-ի (լուսանկարներ)

14:31 • 14.06.17

Հեղինակավոր Boredpanda.com կայքը հրապարակել է ինքնուս դիմահարդարուհի Բելլա Գրիգորյանցի և լուսանկարիչ Անդրեյ Կեզզինի համագործակցության արդյունքը. տաղանդավոր երիտասարդների կես տարվա քրտնաջան աշխատանքը ներկայացվել է ֆոտոշարքով:


Հատկանշական է, որ աշխատանքի ընթացքում չի օգտագործվել Photoshop ֆոտոխմբագրիչը:

Հեղինակների խոսքով՝ իրենք միասին են ստեղծել ֆոտոսեսիայի համար անհրաժեշտ դեկորացիաները: Բելլան ինքն է հանդիսացել որպես մոդել և արել դիմահարդարումը՝ նմանակելով նեոկլասիցիզմի հանրահայտ կտավները, իսկ Անդրեյը լուսանկարել է նրա աշխատանքի արդյունքը:

Երիտասարդների նախագիծը ստացել է «Մտնելով կտավի մեջ» անվանումը (Into The Canvas), քանի որ նրանք վերարտադրել են կտավները՝ մի ակնթարթ «հայտնվելով» դրանց մեջ. հենց այսքան ժամանակ է պահանջվում տեսախցիկով կադր անելու համար:

«Մենք փորձել ենք նեոկլասիցիզմի գույները, լույսը, հեռանկարը և մթնոլորտը՝ նկարելու միջոցով հայտնվելով կտավի մեջ», - պատմել է Բելլան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելլա Գրիգորյանցի աշխատանքներից մեկը` մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի ինքնադիմանկարի վերարտադրությունը, հայտնվել է համացանցի օգտատերերի և արվեստասեր հանրության ուշադրության կենտրոնում:

Բելլայի աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Լինելով Մատիս

 

Լինելով Մոդիլիանի

 

Լինելով Ուորհոլ

 

Լինելով Պիկասո

 

Լինելով Վան Գոգ

 

Լինելով Վրուբել

 

«Մտնելով կտավի մեջ». դիմահարդար Բելլա Գրիգորյանցը շարունակում է վերարտադրել հանրահայտ կտավներն՝ առանց Photoshop-ի (լուսանկարներ)