Դանիայի արքայազնն ասպետի կոչում է շնորհել Metallica խմբի թմբկահարին
Ամերիկյան Metallica խմբի թմբկահար և համահիմնադիր Լարս Ուլրիխն արժանացել է Դանեբորգ դանիական ասպետական կոչմանը: Այս մասին հայտնում է Metalinjection կայքը՝ հղում անելով խմբի Instagram-ին:
«Մի՞թե սա նշանակում է, որ այժմ մենք պետք է դիմենք նրան որպես սըր Լարս: Շնորհավորում ենք նրան այն կապակցությամբ, որ Դանիայի Ֆրեդերիկ արքայազնն ասպետի կոչում է շնորհել նրան: Վատ չէ Գենտոֆտեից փսլնքոտ լակոտի համար», - ասվում է գրառման մեջ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ դանիական Գենտոֆտե քաղաքում ծնված և դեռահասության տարիներին ԱՄՆ տեղաոխված 53-ամյա երաժիշտը Մարգրետե Երկրորդ թագուհու անունից պարգևատրվել է երաժշտության ոլորտում արված ներդրումների համար:
Նշվում է, որ Դանեբորգը կարևորությամբ երկրորդ ասպետական շքանշանն է Դանիայում: Այն հիմնվել է 1671 թվականին:










