Արիանա Գրանդեն Մանչեսթերի պատվավոր քաղաքացի կդառնա
Ամերիկյան հայտնի երգչուհի Արիանա Գրանդեն, որի համերգի ժամանակ ահաբեկչություն էր տեղի ունեցել, կդառնա Մանչեսթերի պատվավոր քաղաքացի:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, նման որոշում են կայացրել քաղաքային իշխանությունները, որոնց կարծիքով՝ երգչուհուն պետք է շնորհակալություն հայտնել ահաբեկչության զոհերի ընտանիքներին ու տուժածներին աջակցելու նպատակով բարեգործական համերգ կազմակերպելու ու դրա շրջանակում ավելի քան 4 մլն ֆունտ ստերլինգ հավաքելու համար:
Իշխանությունների խոսքով՝ մարդիկ, որոնք Մանչեսթերի քաղաքացի չեն, սակայն մեծ ավանդ ունեն քաղաքի աջակցության հարցում, կարող են նման կոչման արժանանալ:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին կայացած համերգի վերջում 22-ամյա մահապարտը պայթեցրել է իրեն՝ դառնալով 22 մարդու մահվան պատճառ:
Հայտնի է, որ կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:










