Հայ-ամերիկյան թանգարանի, Ցեղասպանության թեման դպրոցներում ներառելու ծրագրի ֆինանսավորումը ներառվել է Կալիֆորնիայի սենատի բյուջեի օրինագծում

13:40 • 14.06.17

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային սենատի բարձրաստիճան անդամ Էնթոնի Պորտանտինոն հայտարարել է, որ  Հայոց ցեղասպանության թեման հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրում ներառելու, այդ թեմայով ուսուցիչների վերապատրաստում կազմակերպելու, ինչպես նաև Գլենդեյլում Հայ-ամերիկյան թանգարանի ֆինանսավորման հարցերը ներառվել են նահանգային բյուջեի մասին օրինագծի վերջնական տարբերակում:

Ինչպես հայտնում է Asbarez-ը, օրինագծի վերաբերյալ քվեարկությունը կայանալու է հունիսի 15-ին:

Աղբյուրը մանրամասնում է, որ սենատոր Պորտանտինոյի անձնական ջանքերի շնորհիվ Հայ-ամերիկյան թանգարանին առաջարկվել է տրամադրել 4 մլն դոլար: Բացի այդ, Պորտանտինոն խնդրել է առաջիկա 3 տարվա ընթացքում թանգարանին հավելյալ 3 մլն դոլար հատկացնել:

Որպես Սենատի կրթության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ՝ Պորտանտինոն առաջարկել է 10 մլն դոլար հատկացնել ծրագրին, որը ենթադրում է Հայոց ցեղասպանության թեմայի ներառում հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրում, այդ թեմայով ուսուցիչների վերապատրաստման կազմակերպում:

 

Հայ-ամերիկյան թանգարանի, Ցեղասպանության թեման դպրոցներում ներառելու ծրագրի ֆինանսավորումը ներառվել է Կալիֆորնիայի սենատի բյուջեի օրինագծում