Ջորջ Քլունին նորածին զույգի համար անձնական թիկնապահներ է վարձել՝ 318 000 դոլարով

04:24 • 14.06.17

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջորջ Քլունին նորածին երկվորյակների՝ Ալեքսանդրի և Էլլայի համար անձնական թիկնապահներ է վարձել, ովքեր երեխաների հետ կլինեն թե տանը, թե դրսում:

 

Քլունին մտադիր է թիկնազորի վրա տարեկան 318 000 դոլար ծախսել, հաղորդում է IBT-ին:


Լրատվամիջոցը հայտնում է, որ Քլունին անհանգստանում է, քանի որ կինը՝ ծնունդով լիբանանցի Ամալը, երկար տարիներ է, ինչ իր իրավապաշտպան գործունեության արդյունքում ահաբեկիչների տեսադաշտում է հայտնվել:

Ջորջ Քլունին նորածին զույգի համար անձնական թիկնապահներ է վարձել՝ 318 000 դոլարով