Ռեժիսոր Պեդրո Ալմադովարը՝ Prada-ի նոր գովազդային դեմքն է (տեսանյութ)

05:39 • 14.06.17

Իսպանացի հայտնի ռեժիսոր Պեդրո Ալմադովարը դարձել է իտալական Prada նորաձևության տան նոր դեմքը, հաղորդում է Society-ն:

Ռեժիսորը ներկայացնում է տղամարդկանց համար նախատեսված Prada-ի վերջին հավաքածուն: Ալմադովարն արդեն նկարահանվել է գովազդային տեսահոլովակում՝ ռեժիսորի փոխարեն այս անգամ հանդես գալով որպես դերասան:


Ուշագրավ է, որ սովորաբար նորաձևության տների պատրաստած գովազդային տեսահոլովակներում նկարահանվում են սիրված ու ճանաչված դերասաններն ու դերասանուհիները, սակայն ետնաբեմում աշխատող մարդկանց հազվադեպ է նման պատիվ բաժին ընկնում:

 

Ռեժիսոր Պեդրո Ալմադովարը՝ Prada-ի նոր գովազդային դեմքն է (տեսանյութ)