Վանդալները կրկին հարձակվել են Կոպենհագենի ջրահարսի վրա

19:28 • 15.06.17

Անհայտ անձինք սպիտակ և կապույտ գույնի ներկ են լցրել Կոպենհագենի կենտրոնում տեղադրված ջրահարսի հանրահայտ արձանի վրա:

Euromag-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է տեղի ոստիկանությունը, որի հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ ջրհարսին ներկել են սպիտակ և կապույտ գույներով: Դանիացի իրավապահների խոսքով` գետնին պատկերված է եղել «Ազատեք Աբդուլին» գրությունը:

Ժամեր անց ոստիկանները տեղեկացրել են, որ ստուգումներ են իրականացրել տեղանքում, և այժմ քաղաքայի իշխանությունները արձանի մաքրման աշխատանքներ են կատարում:

Վերջին մի քանի շաբաթում սա արդեն երկրորդ անգամն է, երբ Հանս Քրիստիան Անդերսենի նույնանուն ստեղծագործության կերպարին նվիրված արձանը ենթարկվում է վանդալների հարձակմանը: Մայիսի 30-ին այն կարմիր ներկով էին պատել:

 

 

 

Վանդալները կրկին հարձակվել են Կոպենհագենի ջրահարսի վրա