Յոկո Օնոն ճանաչվել է Imagine երգի համահեղինակ

22:36 • 16.06.17

Ճապոնացի նկարչուհի Յոկո Օնոն` բրիտանացի երաժիշտ Ջոն Լենոնին այրին, ճանաչվել է Imagine երգի համահեղինակ: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Երաժշտական հրատարակիչների ազգային ասոցիացիայի ղեկավար Դևիդ Իսրաելիտը:

«Ինձ համար պատիվ է 48 տարի անց ուղղել սխալն ու Յոկո Օնոյին համահեղինակ ճանաչել» - նշել է վերջինիս: Նրա խոսքով` համապատասխան ընթացակարգն արդնե սկսվել է, սակայն որոշումը պաշտոնական հաստատում է պահանջում:

1980 թվականին BBC-ին տված հարցազրույցում լիվերպուլյան քառյակի անդամ Լենոնը հայտարարել էր, որ ստեղծագործության բառերի և մտքի համար պարտական է Օնոյին:

Imagine ստեղծագործությունը գրվել է 1971-ին և ընդգրկվել է երաժշտի նույնանուն ալբոմի կազմում: Այն երրորդ տեղն է զբաղեցնում բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերի ցանկում` ըստ Rolling Stone ամսագրի:

 

 

Յոկո Օնոն ճանաչվել է Imagine երգի համահեղինակ