Գրականագետն առաջարկում է օրհներգը կազմել Գաբրիել Երանյանի «Առ Հայաստան» բանաստեղծության հիման վրա (տեսանյութ)
Հայաստանի ազգային օհներգին ընտելացել ենք, բայց եթե ուզում ենք փոխել, պետք է լուրջ
քննարկում ծավալենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
««Մեր հայրենիք թշվառ, անտեր»-ը Առաջին Հանրապետության օրհներգն էր: Հետո փոխվեց բանավեճի արդյունքում: Փոխելու նախադրյալը «Իտալացի աղջկա երգն» էր, ով իր եղբոր համար եռագույն մետաքսյա դրոշ է հյուսում, որպեսզի եղբայրը Ավստրիայի դեմ կռվի ու ազատագրի Իտալիան»,– ասաց նա:
Դավիթ Գասպարյանը նշեց, որ ՀՀ օրհներգի հեղինակ Միքայել Նալբանդյանն անցում է կատարում դրանից հետո ու ասում, թե ուր է, որ մեր հայ մայրերն ու քույրերն էլ այդպիսին լինեին ու իրենց որդիների, եղբայրների համար Հայաստանի ազատագրման դրոշ սարքեին:
«Մերոնք դարձրին սա օրհներգի բնագիր Կանաչյանի երաժշտությամբ, որն իտալական սրճարանային երաժշտության մոտիվներով գրված մի բան է»,- հավելեց Դավիթ Գասպարյանը:
Գրականագետն ասաց, թե եկել է այն պահը, երբ պետք է հետ հայացք նետենք, հասկանանք, թե ինչ է կատարվել:
Նա առաջարկեց ազգային օրհներգը կազմել պոլսեցի երգահան Գաբրիել Երանյանի «Առ Հայաստան» բանաստեղծության հիման վրա, որը սկսվում է «Հայաստան, երկիր դրախտավայր» տողով: Նա նաև տեղեկացրեց, որ Գաբրիել Երանյանը հայտնի «Կիլիկիա» երգի հեղինակն է, երևելի երաժիշտ է:
Մանրամասները՝ տեսանյութում։










