Հայ երգչուհու ելույթը՝ BBC-ի ամենամյա երաժշտական մրցույթի եզրափակչում (տեսանյութ)
Օպերային երգչուհի, սոպրանո Անուշ Հովհաննիսյանը հունիսի 16-ին ելույթ է ունեցել Քարդիֆում անցկացվող երիտասարդ օպերային կատարողների ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթի եզրափակչում:
Cardiff Singer of the World 2017 մրցույթը կազմակերպում է Բրիտանական հեռարձակման կորպորացիան (BBC), որն էլ ներկայացրել է երգչուհու ելույթի տեսանյութը:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, եզրափակչում հանդես է գալիս 20 երիտասարդ կատարող: Եզրափակչի մասնակիցներն ընտրվել են աշխարհի 6 երկրից. 400 հավակնորդից պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է 20-ին:
Անուշ Հովհաննիսյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիայի շրջանավարտ է:










