«Աստղային պատերազմներ»-ի 9-րդ մասի ռեժիսորը զգացմունքային և բովանդակալից հանգուցալուծում է խոստանում

23:45 • 17.06.17

Ռեժիսոր Քոլին Թրեվորոուն նկարահանելու է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի 9-րդ մասը, որն, ըստ սցենարի, շարունակելու է նախորդների թեման:

Ինչպես հաղորդում է The Independent-ը, շարունակություն հանդիսանալուց բացի այն գոհացնող հանգուցալուծում կառաջարկի վերջին շարքի եռերգության համար:

«Համոզված եմ, որ ֆիլմի վրա աշխատում են լավագույն մտքերն, ու այս գործուն ներգրավված յուրաքանչյուր ոք վստահ է, որ եզրահանգումը գոհացնող և զգացմունքային է լինելու», - ասել է ռեժիսորը:

Նշենք, որ «Աստղային պատերազմներ» կինոսագայի 8-րդ մասի պրեմիերան կկայանա 2017 թվականի դեկտեմբերի 15-ին:

 

 

 

 

«Աստղային պատերազմներ»-ի 9-րդ մասի ռեժիսորը զգացմունքային և բովանդակալից հանգուցալուծում է խոստանում