Նիդեռլանդցի վարպետը յուրօրինակ թասեր է պատրաստում փայտից (տեսանյութ)
Հաճախ նկարիչները, ճարտարապետները և արվեստի այլ ոլորտների ներկայացուցիչներ համացանցում հրապարակում են իրենց աշխատանքների լուսանկարները՝ արժանանալով օգտատերերի հիացած մեկնաբանություններին: Վերջերս համացանցում հայտնի է դարձել նիդեռլանդցի փայտագործ Թոմաս Էնտոն Գյուրտսը, որը յուրօրինակ նախշերով թասեր է պատրաստում:
Bored Panda-ն գրում է, որ Գյորտսը որպես հիմնական շինանյութ օգտագործում է ընկույզի, բալի և թխկու փայտը: Երեք տեսակի այս փայտերը կատարյալ հակադրության մեջ են մտնում իրար հետ՝ վարպետին հնարավորություն տալով «խաղալ» թասերի խորության և գույների հետ:
Նշվում է, որ Գյորտսն աշխատում է մենակ. նա ինքնուրույն կտրում է փայտի կտորները, միացնում և լաքապատում դրանք:
«Յուրաքանչյուր աշխատանքի մեջ դնում եմ իմ հոգու մի մասը», - ասել է փայտագործը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:











