Ջեյ Զին հայտնել է նոր ձայնասկավառակի մասին ու հրապարակել նոր տեսահոլովակից մի հատված (տեսանյութ)

14:53 • 19.06.17

Ամերիկյան հայտնի ռեփեր Ջեյ Զին հայտնել է նոր ստուդիական ալբոմ թողարկելու մասին: Նշվում է, որ ձայնասկավառակը կոչվելու է «4:44»:

Ինչպես նշում է lenta.ru-ն, ռեփերն իրեն պատկանող Tidal սթրիմինգային ծառայությունում հրապարակել է Adnis երգի տեսահոլովակից մի հատված:

Հայտնի է, որ ձայնասկավառակի շնորհանդեսը կայանալու է հունիսի 30-ին:

Հիշեցնենք, որ հեղինակավոր Forbes հանդեսի վարկածով՝ Ջեյ Զին Փաֆ Դեդիից հետո աշխարհում ամենահարուստ ռեփ կատարողն է, որն արդեն հասցրել է 12 ձայնասկավառակ թողարկել:

 

 

Ջեյ Զին հայտնել է նոր ձայնասկավառակի մասին ու հրապարակել նոր տեսահոլովակից մի հատված (տեսանյութ)