Սելին Դիոնը և Րոբբի Ուիլյամսը կմասնակցեն Լոնդոնի հրդեհից տուժածներին օգնելու նպատակով ձայնագրվող սինգլի նախագծին. լրատվամիջոցներ

21:20 • 19.06.17

Սելին Դիոնը և Րոբբի Ուիլյամսը կմասնակցեն հաջակցություն Լոնդոնի 24-հարկանի Grenfell Tower-ում բռնկված խոշոր հրդեհից տուժածների ձայնագրվելիք բարեգործական սինգլի ստեղծման աշխատանքներին: Այս մասին գրում է NME-ն:

Ըստ լրատվամիջոցներում տարածված լուրերի՝ սինգլի թողարկումը մի փոքր ուշացել է՝ հայտնի աստղերի մասնակցությունն ապահովելու համար:

Նախագծի հեղինակն է պրոդյուսեր և հաղորդավար Սայմոն Քոուելլը:

Ենթադրվում է, որ Դիոնն ու Ուիլյամսը ձայնագրում են «Bridge Over Troubled Water» երգը՝ Simon and Garfunkel դուետից:

Ըստ վերջին տվյալների՝ Լոնդոնի Grenfell Tower 24-հարկանի շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 58 մարդ: Նշվում է, որ ավելի քան 120 ընտանիք զրկվել է կացարանից:
Դեպքի հետաքննությամբ զբաղվում է Սքոթլենդ Յարդը:

Սելին Դիոնը և Րոբբի Ուիլյամսը կմասնակցեն Լոնդոնի հրդեհից տուժածներին օգնելու նպատակով ձայնագրվող սինգլի նախագծին. լրատվամիջոցներ