Ջենիֆեր Լոպեսի և նրա սիրելիի ռոմանտիկ ջրային զբոսանքը՝ ֆոտոշարքով
Ամերիկյան հայտնի երգչուհի, պարուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը, որն այս օրերին գտնվում է Ֆրանսիայում, ընկերոջ՝ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ Ռիվեյրայում վայելում է ամառային հանգիստը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, պապարացիներն աստղային զույգին բռնացրել են զբոսանավ նստելիս: Քառասունյոթամյա Լոպեսն ունեցել է խիստ ոճային տեսք՝ նախապատվությունը տալով դասական սև ու սպիտակին, դրանց համահունչ բարձրակրունկներին:
Աղբյուրը նկատում է, որ գեղեցկուհին իր 41-ամյա ընտրյալի կողքին շատ երջանիկ տեսք է ունեցել:
Ավելի վաղ տված հարցազրույցներից մեկում Լոպեսը պատմել էր, որ իր ու Ռոդրիգեսի երեխաները հրաշալի լեզու են գտնում:





















