Մադոննան տեղափոխվում է Պորտուգալիա՝ որդուն ֆուտբոլիստ դարձնելու նպատակով

02:55 • 20.06.17

Աշխարհահռչակ ամերիկյան երգչուհի Մադոննան պատրաստվում է ԱՄՆ-ից տեղափոխվել Պորտուգալիա՝ իր որդի Դեյվիդին ընդունելու պորտուգալական Բենֆիկեի երիտասարդական թիմ:


«Մադոննան ցանկանում է իր երեխաների համար հնարավորություններ բացել կյանքում: Նա որդու հետ կտեղափոխվի Պորտուգալիա ուսումնական տարվա սկզբին՝ սեպտեմբերին»,- հայտնել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրն ամերիկյան լրատվամիջոցներին:


Նշվում է նաև, որ Մադոննան արդեն իսկ հասցրել է Լիսաբոնում 7,8 մլն արժողությամբ տուն գնել:

Մադոննան տեղափոխվում է Պորտուգալիա՝ որդուն ֆուտբոլիստ դարձնելու նպատակով