Նիկոլ Քիդմանը նշում է ծննդյան 50-ամյակը. ուշագրավ փաստեր աստղային շիկահերի կյանքից (լուսանկարներ)

12:26 • 20.06.17

Քչերին է հաջողվում ներդաշնակ զուգակցել տիկնիկային գեղեցկությունը, անհավանական դերասանական տաղանդը, քաղաքացիական ակտիվ կյանքն ու բազմահոգս ընտանիքը, սակայն հոլիվուդյան աստղ Նիկոլ Քիդմանին դա հաջողվում է:

Այսօր Հոլիվուդի ամենահայտնի շիկահերներից մեկը, որը նաև համարվում է անթերի ոճի ու էլեգանտության խորհրդանիշ, նշում է ծննդյան 50-րդ տարեդարձը:

Անցած 2 տասնամյակի ընթացքում ավստրալուհին ապացուցել է, որ քրտնաջան աշխատանքի շնորհիվ անփորձ սկսնակը կարող է վերաճել գերաստղի ու անթերի խաղալ տարբեր ժանրերի ֆիլմերում:


 «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթն անդրադարձել է դերասանուհու հոբելյանին՝ ներկայացնելով մի քանի ուշագրավ փաստ նրա մասին.

Նիկոլ Քիդմանն ամուսնացած էր հայտնի դերասան Թոմ Քրուզի հետ, որից բաժանվել է 2001թ.: Հետագա հարցազրույցներում դերասանուհին երբեք չի խոսել բաժանության իրական պատճառների մասին, ինչպես նաև երբեք վիրավորական խոսքեր չի ասել նախկին սիրելիի հասցեին: Ամուսնալուծությունից հետո Քիդմանը Քրուզի հետ շփվել է մինչև որդեգիր 2 երեխաների մեծանալը, ինչից հետո վերջնականապես խզել է կապը նրա հետ:

 

Картинки по запросу николь кидман том круз

 

Որդեգիր երեխաների հետ

 

Похожее изображение

 

Քիդմանը մայրացել է բավականին ուշ՝ 41 տարեկանում: Դրա պատճառը ոչ թե հաջողակ կարիերան էր, այլ առողջական խնդիրները: Դերասանուհին հարցազրույցներից մեկում պատմել էր, որ տևական ժամանակ փորձել է հղիանալ, սակայն ապարդյուն: Թեև նա 2 որդեգիր երեխա ուներ, սակայն շատ էր ուզում սեփական փոքրիկին լույս աշխարհ բերել, ինչն էլ կատարվեց 2008թ.:

 

Կենսաբանական երեխաների հետ

 

Картинки по запросу николь кидман с детьми

 

«Բավական երկար ժամանակ, ես մտածում էի, որ կյանքումս նման բան տեղի չի ունենա ու փորձում էի համակերպվել այդ մտքի հետ: Բայց երբ վերջապես ծննդաբերեցի, ինչն ինձ համար անակնկալ էր, քանի որ դրա հավանականությունը չնչին էր, դա ուղղակի հրաշալի էր: Չեմ ուզում ավելորդ մանրամասների մասին խոսել, բայց ես շատ երկար եմ բուժվել մայրանալու համար»,-պատմել է Քիդմանը:

 

Картинки по запросу николь кидман с детьми

 

Դերասանուհին հավատում է, որ կարողացել է հղիանալ միայն, երբ ֆիլմերից մեկի նկարահանման ժամանակ լողացել է Ավստրալիայում սրբազան համարվող ու պտղաբերությանը նպաստող ջրվեժում: Հայտնի է, որ դերասանուհին երեխային ունեցել է 2-րդ ամուսնուց՝ երաժիշտ Քիթ Ուրբանից: Նրանց 2-րդ երեխան ծնվել է փոխնակ մոր օգնությամբ:

 

Похожее изображение

 

Երիտասարդ դերասան Զակ Էֆրոնը Նիկոլ Քիդմանի հետ նույն ֆիլմում նկարահանվելուց հետո ասել է. «Նիկոլը շքեղ կին է: Նրա մեջ կա այն ամենը, ինչի մասին դուք կարող եք երազել: Բացի այդ, նա շատ հմայիչ է: Սիրային տեսարաններից հետո ես անընդհատ ինձ կսմթում էի, որպեսզի համոզվեմ, որ երազում չեմ: Դա կյանքիս բարձրագույն կետն էր: Նիկոլն այնքան առանձնահատուկ էր ու միշտ կերպարում: Ես երբեք ավելի հավաքված մեկին չեմ հանդիպել»:

 

Картинки по запросу nicole kidman zac efron movie

Похожее изображение

 

Նշենք, որ դերասանուհին համագործակցել է ամենահայտնի ռեժիսորների հետ ու ստացել բազմաթիվ մրցանակներ`այդ թվում նաև «Օսկար» և «Ոսկե գլոբուս»:

 

Картинки по запросу nicole kidman oscar

Картинки по запросу nicole kidman golden globe   Картинки по запросу nicole kidman golden globe

 

Նրա ամենաճանաչված ֆիլմերից են «Լայն փակված աչքերով» (1999թ.), «Մուլեն Ռուժ» (2001թ.), «Ուրիշները» (2001թ.), «Ժամացույց» (2002թ.), «Դոգվիլ» (2003թ.):

 

Картинки по запросу nicole kidman best films

Картинки по запросу nicole kidman best films

Картинки по запросу nicole kidman best films

Картинки по запросу nicole kidman  horror movie

 

Նիկոլ Քիդմանը նշում է ծննդյան 50-ամյակը. ուշագրավ փաստեր աստղային շիկահերի կյանքից (լուսանկարներ)