Շեռլոքի դերակատարը նկարահանվել է Mercedes Benz-ի վերջին գովազդում (տեսանյութ)
Սիրված բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբետչը, ով հատկապես հայտնի է լեգենդար դետեկտիվ Շեռլոք Հոլմսի իր դերակատարմամբ, դարձել է մեքենաշինական Mercedes ընկերության նոր մոդելի գովազդային արշավի դեմքը։
Գովազդային հոլովակում մերօրյա Շեռլոքը հանդես է գալիս զուսպ և հավասարակշռված վարորդի դերում, հայտնում է The Verge-ը:
Ավտոմեքենաների համար գովազդային չափորոշիչ դարձած մրցարշավային դրվագների փոխարեն ներկայացվում են նոր մոդելի բոլոր հնարավորությունները, որոնք և բացատրում է Քամբերբետչը։










