Բրիտանացի երգիչները Լոնդոնում հրդեհված շենքի բնակիչների համար բարեգործական երգ են թողարկել (ձայնագրություն)

13:04 • 21.06.17

Մեկ տասնյակից ավելի բրիտանացի երգիչներ, այդ թվում նաև Ռոբի Ուիլյամսը, Քրեյգ Դևիդն ու Ռիտա Օռան, բարեգործական երգ են թողարկել, որի վաճառքից ստացված գումարն ուղղվելու է օրեր առաջ Լոնդոնում հրդեհված Grenfell Tower բարձրահարկ շենքի բնակիչների աջակցության հիմնադրամին:

Ինչպես հայտնում է BBC-ն, սինգլի պրոդյուսերավորմամբ զբաղվել է հանրահայտ Սայմոն Քոուելը, որը, ի դեպ, ապրում է հրդեհված շենքի հարևանությամբ:

Հիշեցնենք, որ 24-հարկանի Grenfell Tower-ում բռնկված հրդեհից զոհվել է առնվազն 79 մարդ: Հարյուրավոր ընտանիքներ անօթևան են մնացել:

Հայտնի է, որ հրդեհը բռնկվել էր ցածր հարկերից մեկում՝ սառնարանի շարժիչի պայթյունի հետևանքով:

 

Բրիտանացի երգիչները Լոնդոնում հրդեհված շենքի բնակիչների համար բարեգործական երգ են թողարկել (ձայնագրություն)