Թողարկվել է «Խոստումը» ֆիլմի՝ Քրիս Քորնելի կատարմամբ սաունդթրեքի տեսահոլովակը (տեսանյութ)

16:19 • 21.06.17

Survival Pictures կինոընկերությունը թողարկել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» (The Promise) ֆիլմի՝ հայտնի երաժիշտ Քրիս Քորնելի կատարմամբ սաունդթրեքի տեսահոլովակը, հայտնում է armenianweekly.com-ը:

Աղբյուրը հիշեցնում է, որ երգը կատարող Քրիս Քորնելը մահացել է մայիսի 17-ին:

Ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը նշել է, որ Քորնելը ոչ միայն իր ընկերն էր, այլև բացառիկ տաղանդի տեր մարդ, որի հետ ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմի շրջանակում համագործակցելը մեծ պատիվ էր:

Նա նաև մանրամասնել է, որ տեսահոլովակը Քորնելի ցանկությամբ թողարկվել է Փախստականների միջազգային օրը՝ հունիսի 20-ին:

«Նա շատ էր ուզում այս նախագծի միջոցով օգնել ուրիշներին: Նա պարտավորվել էր ֆիլմից ստացած իր հասույթը տալ փախստականներին»,- պատմել է Իսրայելյանը:

Աղբյուրը մանրամասնում է, որ տեսահոլովակում ներառվել են կադրեր աշխարհի տարբեր անկյուններում ապրող փախստականների կյանքից, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով ամեն տարի Կալիֆորնիայում անցկացվող հանրահավաքներից:

 

Թողարկվել է «Խոստումը» ֆիլմի՝ Քրիս Քորնելի կատարմամբ սաունդթրեքի տեսահոլովակը (տեսանյութ)