Դենիել Դեյ Լյուիսն ավարտում է դերասանական կարիերան

12:37 • 21.06.17

«Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր, բրիտանացի դերասան Դենիել Դեյ Լյուիսն այլևս չի նկարահանվի ֆիլմերում: Այդ մասին նրա ներկայացուցիչ Լեսլի Դարթը հայտնել է Variety-ին:


Պատճառը, որի համար 60-ամյա Դեյ Լյուիսն ավարտում է դերասանական կարիերան, չի նշվում:


«Դա անձնական որոշում է, և ո՛չ նա, ո՛չ նրա ներկայացուցիչներն այլևս դա չեն մեկնաբանելու»,- ընդգծել է Դարթը:


Դեյ Լյուիսը նկարահանվել է «Տեսարանով սենյակը», «Վերջին մոհիկանը», «Կեցության անտանելի թեթևությունը», «Իմ ձախ ոտքը» և «Նյու Յորքի ավազակախմբերը» ֆիլմերում: Դերասանն «Օսկար» է ստացել «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում «Իմ ձախ ոտքը», «Լինքոլն» և «Նավթ» ֆիլմերի համար: Նա նաև երկու «Ոսկե գլոբուս» և չորս BAFTA մրցանակակիր է:

Դենիել Դեյ Լյուիսն ավարտում է դերասանական կարիերան