Չարլի Չապլինի թոռնուհին կնկարահանվի «Ավատար» ֆիլմի հաջորդ մասերում

20:30 • 21.06.17

Դերասանուհի Ունա Չապլինը, որը հայտնի «Գահերի խաղը» հեռուստասերիալում իր դերակատարմամբ, կնկարահանվի Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի հաջորդ մասերում:

Ինչպես տեղեկացնում է Empire Online-ը, Չարլի Չապլինի թոռնուհին պետք է կենտրոնական ուժեղ կերպար կերտի: Ըստ երևույթին, նրա կերպարը ներկա է լինելու ֆիլմի բոլոր նոր մասերում:

Ինչպես հայտնի է, նոր մասերում նկարահանվելու են նաև առաջին ֆիլմի գլխավոր դերակատարները` Սեմ Ուորթինգթոնը, Զոի Սալդանան և Սինգուրի Ուիվերը:

Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը նախընտրում է չբացահայտել ֆիլմի մանրամասները: Առկա տեղեկությունների համաձայն` նախատեսվում է ընդլայնել Պանդորա մոլորակի մասին պատմությունը: Շատ են լինելու ստորջրյա աշխարհում նկահանված տեսարանները:

Պրոդյուսեր Ջոն Լանդաուի խոսքով` հաջորդ 4 մասում կենտրոնական տեղ է զբաղեցնելու Ջեյք Սալլի (Ուորթինգթոնի կերպարը) ընտանիքը:

Նկարահանումները մեկնարկելու են սեպտեմբերի 25-ին: Ավելի վաղ նշվում էր, որ «Ավատար-2»-ը էկրաններ կբարձրանա 2018-ին:

  

 

Չարլի Չապլինի թոռնուհին կնկարահանվի «Ավատար» ֆիլմի հաջորդ մասերում