Լաս Վեգասում մահացել է ռեփեր Prodigy-ն
Լաս Վեգասում 42 տարեկանում կյանքից հեռացել է Prodigy կեղծանունով հայտնի ռեփեր Ալբերտ Ջոնսոնը, ինչի մասին հայտնել է երաժշտի ներկայացուցիչը:
Ինչպես նշում է Tatler-ը, ռեփերը սակավարյունության (անեմիա) սրման պատճառով քանի օր գտնվել է հիվանդանոցում: Այնուհանդերձ՝ նրա մահվան պատճառը դեռևս անհայտ է:
Նշենք, որ Prodigy-ն ռեփեր Havoc-ի հետ հանդես է եկել Mobb Deep դուետում, որն իր հաջողության գագաթնակետին էր հասել 1990-ականներին:
Երաժիշտները տեքստեր էին գրում փողոցային դժվար կյանքի, բռնության ու թմրամոլության մասին: Նրանց վերջին ձայնասկավառակը թողարկվել է 2015թ.:












