Թուրքիայի հարավ-արևելքում հայտնաբերվել է 1600 տարվա հռոմեական խճանկար (լուսանկար)

15:44 • 22.06.17

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ադըյաման նահանգում հայտնաբերվել է 1600 տարվա պատմություն ունեցող արտասովոր խճանկար: Այս մասին հաղորդում է թուրքական arkeolojihaber.net կայքը:

Ենթադրվում է, որ Ադըյամանի Չաքմաք շրջանում գտնված խճանկարը պատկանում է հռոմեական ժամանակաշրջանին:

Խճանկարը գտել են տարածքում բնակվող Քեմալ և Մեհմեդ անունով եղբայրները, որոնք արտասովոր պատկերների մասին տեղեկացրել են տեղի ժանդարմերիայի ներկայացուցիչներին:

Ադըյամանի պետական թանգարանի աշխատակիցները, ուսումնասիրելով «գտածոն», հայտնել են, որ այն առնվազն 1600 տարվա է:

adiyamanda-bir-tarlada-1600-yillik-mozaik-bulundu-1

Թուրքիայի հարավ-արևելքում հայտնաբերվել է 1600 տարվա հռոմեական խճանկար (լուսանկար)