Սիրիայում ներկայացվել է Հալեպում պատերազմի մասին հայ հեղինակի գիրքը. ТАСС

11:13 • 22.06.17

Հայ գրող Լալա Մինասյան-Միսկարյանը ռուս լրագրողներին է ներկայացրել Հալեպի բնակիչների դժվարությունների մասին «Սիրիական օրագիր» անվանումով հայերեն գիրքը, գրում է ТАСС-ը:


«Ես գրել եմ քաղաքում պատերազմի առաջին օրվանից ինձ շրջապատող իրականության մասին, աշխարհը պետք է իմանա այն ցավի մասին, որը տարել են սովորական սիրիացիները, երբ Հալեպ մտան ահաբեկիչները»,- ասել է Մինասյան-Միսկարյանը:


Մահը բառացիորեն հեղինակից երկու քայլի վրա է եղել. մի անգամ ականն ընկել է Հալեպի հայկական թաղամասում գտնվող նրա բնակարանի վրա:


Նա նշել է, որ 200 էջից բաղկացած գիրքը հրատարակվել է Լիբանանում՝ 700 օրինակ տպաքանակով:


Հեղինակը նշել է, որ Հալեպի բնակիչները երախտապարտ են Սիրիայում ռուսական խմբավորման զինծառայողներին՝ քաղաքի ազատագրմանը նրանց ունեցած ներդրման համար։ Նա հավելել է, որ նրա հաջորդ գիրքը լինելու է քաղաքի վերականգնման մասին:

 

Սիրիայում ներկայացվել է Հալեպում պատերազմի մասին հայ հեղինակի գիրքը. ТАСС