Սպորտսմենուհի, կոմսոմոլուհի և պարզապես գեղեցկուհի. Նատալյա Վառլեյը նշում է ծննդյան 70-ամյակը (լուսանկարներ)

12:22 • 22.06.17

Կրկեսային և էստրադային արվեստի ուսումնարանի շրջանավարտ Նատալյա Վառլեյը կինոյում է հայտնվել պատահաբար. կրկեսային հարթակում նրան նկատել է Գեորգի Յունգվալդ Խիլկևիչն ու առաջարկել նկարահանվել իր «Ծիածանի բանաձևը» ֆիլմում:

Վառլեյի հաջորդ դերակատարումը շրջադարձային է եղել նրա կարիերայում և նրան համամիութենական ճանաչում է բերել: Խոսքը Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին, կամ Շուրիկի նոր արկածները» ֆիլմի մասին է, որտեղ Վառլեյը կատարել է գլխավոր հերոսուհու՝ Նինայի դերը:

Այս դերակատարումից հետո նրան բոլորը ճանաչում էին որպես «սպորտսմենուհի, կոմսոմոլուհի և պարզապես գեղեցկուհի»:

Գայդայի ֆիլմից հետո դերասանուհուն անվանում էին ԽՍՀՄ-ի նոր սեքս խորհրդանիշ, սակայն Վառլեյին երբեք դուր չի եկել այդ կոչումը:

Թեպետ Վառլեյը նկարահանվել է 40-ից ավելի ֆիլմում, սակայն Նինայի հաջողությունը ոչ մի կինոնկարում չի կարողացել կրկնել:

Նատալյա Վառլեյի 70-ամյակի առթիվ gazeta.ru-ն առաջարկում է ուշագրավ ֆոտոշարքով ծանոթանալ դերասանուհու կյանքի հետաքրքիր պահերին.

 

 

 

Սպորտսմենուհի, կոմսոմոլուհի և պարզապես գեղեցկուհի. Նատալյա Վառլեյը նշում է ծննդյան 70-ամյակը (լուսանկարներ)