Սերբ նկարչի եռաչափ նկարները կարծես դուրս են թռչում թղթից (լուսանկարներ)
Բրիտանական The Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է սերբ նկարիչ Նիկոլա Կուլջիչի՝ մեկը մյուսից հետաքրքիր աշխատանքները, որոնց հերոսները կարծես դուրս են թռչում ճերմակ թղթից:
Սակայն հեղինակը պատմել է, որ նման արդյունք ստանալու համար նա կիրառում է տեսողական խաբկանք առաջացնող տեխնիկա:
Նրա նկարները նման են եռաչափ քանդակների, սակայն իրականում դրանցից ամեն մեկը սովորական թղթի վրա նկարված պատկերներ են:
Սերբ արվեստագետը նկարում է տարբեր բաներ՝ կենդանիներից մինչև առարկաներ ու հայտնի անիմացիոն հերոսներ:
«Եռաչափ նկարչությունը շատ հետաքրքիր է: Ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է ուղղակի կտրել թղթի վերին հատվածն ու նկարին նայել 45 աստիճան անկյան տակ»,-պատմել է տղամարդը:






















