Թուրքիայում 11.000 դոլարով վաճառքի է հանվել շքեղ հայկական գոտի (լուսանկարներ)

12:31 • 22.06.17

Թուրքիայում անշարժ գույքի և հին իրերի վաճառքով զբաղվող ամենախոշոր կայքում վաճառքի է հանվել հայկական տարազի տարր հանդիսացող շքեղ հայկական գոտի, որի համար «տերերը» պահանջել են ավելի քան 11.000 ԱՄՆ դոլար:

Քադիր անունով վաճառականը գոտին վաճառքի է հանել Թուրքիայի Իզմիր քաղաքում:


Գանձագողերի կողմից Արևմտյան Հայաստանի հարավային շրջաններից մեկում գտնված գոտին Քադիրը բնութագրել է որպես «հայերի կողմից պատրաստված անգին և բացառիկ» զարդ:


Շաբաթներ առաջ նույն կայքում թուրքերը վաճառքի էին հանել հազվագյուտ հայկական գորգ, որի համար պահանջում էին  50.000 ԱՄՆ դոլար:













Թուրքիայում 11.000 դոլարով վաճառքի է հանվել շքեղ հայկական գոտի (լուսանկարներ)