Հայտնի են դարձել Բեյոնսեի և Ջեյ Զիի նորածին զույգի անունները

05:15 • 23.06.17

Վերջերս աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեն և ռեփփեր Ջեյ Զին երկվորյակ են ունեցել՝ տղա և աղջիկ: Ամերիկյան լրատվամիջոցները սկսել են գրել, որ արդեն հայտնի են երեխաների անունները:

Ըստ դրանց հրապարակած տեղեկության՝ տղային կոչել են Շոն Կրտսեր՝ ի պատիվ հոր, ում իրական անունը Շոն Քարթեր է, իսկ աղջկան կոչել են Բեա:

Սակայն, Բեյոնսեի և Ջեյ Զիի պաշտոնական ներկայացուցիչները առայժմ չեն հաստատել նմանատիպ լուրերը:

Հայտնի են դարձել Բեյոնսեի և Ջեյ Զիի նորածին զույգի անունները