Քլունին, Լոպեսը, Շերը, Թանկյանը և ուրիշներ` մեկ տեսանյութում կոչ են անում պահել խոստումը և աջակցել փախստականներին

18:39 • 23.06.17

Համաշխարհային ճանաչում ունեցող մշակութային գործիչները, որոնց թվում են Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը, Ջորջ Քլունին, Թոմ Հենքսը, Էլթոն Ջոնը, Սերժ Թանկյանը, Շերը, Ջենիֆեր Լոպեսը, Ռայան Գոսլինգը, Ֆարել Ուիլյամսը և Ջոշ Բրոլինը, հանդես են եկել համատեղ տեսահոլովակով` ներկայացնելով Քրիս Քորնելի «Խոստումը» երգի հիման վրա նկարահանված հոլովակը:

Ինչպես հայտնում է people.com-ը, հայտնիները, որոնք նախկինում արդեն միացել էին #KeepThePromise («պահել խոստումը») արշավին, կոչ են անում համախմբվել և աջակցել փախստականներին և կարիքի մեջ գտնվող երեխաներին, ինչպես իր խոսքում շեշտել էր Քրիս Քորնելը:

Հիշեցնենք, որ «Խոստումը» ֆիլմի համանուն երգին նվիրված տեսահոլովակը, որում ներկայացվում է ողջ աշխարհում գտնվող փախստականների վիճակը, հրապարկվել էր Փախստականների միջազգային օրը` հունիսի 20-ին:

Հանրահայտ ամերիկացի երաժիշտը կյանքից հեռացել է մայիսի 17-ին` 52 տարեկան հասակում:  

 

 

Քլունին, Լոպեսը, Շերը, Թանկյանը և ուրիշներ` մեկ տեսանյութում կոչ են անում պահել խոստումը և աջակցել փախստականներին