Հայտնի է «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհի» 2-րդ մասի անվանումն ու թողարկման ամսաթիվը

01:25 • 23.06.17

Հայտնի է դարձել «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհ» ֆիլմի երկրորդ մասի անվանումը, այն է «Յուրայի դարաշրջանի այգի. տապալված թագավորություն»:

Ինչպես նշում է The Independent-ը, ամերիկյան ֆանտաստիկ ժանրի ֆիլմի շարունակությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց կինոդիտողների շրջանում, երբ հաստատվեց ֆիլմի կենտրոնական կերպարներից մեկի`Ջեֆ Գոլդբլումի հերոսի վերադարձը:

Ինչպես հաղորդվում է, ֆիլմի շարունակությունում հանդիսատեսը կտեսնի նաև սիրված դինոզավրերի կերպարները:  

Ֆիլմի նոր մասի ռեժիսորն է լինելու Խուան Անտոնիո Բայոնան, իսկ դերակատարմամբ կրկին հանդես կգան Ջասթիս Սմիթը, Ռեյֆ Սփոլը և Թոբի Ջոնսը:

 «Յուրայի դարաշրջանի այգի. տապալված թագավորությունը» կինոթատրոններում կհայտնվի 2018-ին:

 

Հայտնի է «Յուրայի ժամանակաշրջանի աշխարհի» 2-րդ մասի անվանումն ու թողարկման ամսաթիվը