Կանադացին անհավանական փոքր թղթե կռունկներ է պատրաստում (լուսանկարներ, տեսանյութ)

20:48 • 23.06.17

Կանադայի մայրաքաղաք Օտտավայում բնակվող Դևիդ Կավային հետաքրքիր հոբբի ունի. արդեն երեք տարի է, ինչ նա թղթե կռունկներ է պատրաստում: Տղամարդու խոսքով՝ օրիգամի պատրաստելը դարձել է իր ամենասիրելի զբաղմունքը. նա կռունկներ է ստանում ոչ միայն դրա համար նախատեսված թղթից, այլ նաև անձեռոցիկներից և առօրյայում օգտագործվող թղթի այլ տեսակներից:

«Վերջերս փորձում եմ ավելի ու ավելի փոքր կռունկներ պատրաստել: Ամենափոքրը տեղադրել եմ Lego-ի մասնիկի վրա, այնուհետև լուսանկարել և հրապարակել եմ Instagram-ում: Մյուս լուսանկարներն ուղարկել եմ կնոջս: Նա հրապարակել է դրանք Twitter-ում, և այս պահից դրանք սկսել են տարածվել համացանցում», - պատմել է Կավային:

Bored Panda-ի հաղորդմամբ՝ կանադացին օգատգործում է 5x5 սմ չափի թղթեր, և յուրաքանչյուր կռունկի պատրաստման համար պահանջվում է մոտ 45 րոպե:

«Ամենակարևոր բանն ուշադիր լինելն է. նույնիսկ ամենաաննշան սխալի դեպքում ամբողջ աշխատանքն ապարդյուն կանցնի, և անհրաժեշտ կլինի սկսել ամենասկզբից», - ասել է նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կանադացին անհավանական փոքր թղթե կռունկներ է պատրաստում (լուսանկարներ, տեսանյութ)