Ավստրալացի միկրոքանդակագործն արվեստի գործեր է ստանում միրգ-բանջարեղենից (լուսանկարներ)

09:06 • 24.06.17

Ավստրալական Սիդնեյ քաղաքում բնակվող միկրոքանդակագործ Դանիել Բարեսին արվեստի գործեր է պատրաստում տարբեր տեսակի մրգերից և բանջարեղենից, և վերջերս նա որպես հիմնական «շինանյութ» օգտագործում է ավոկադոն:

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ 26-ամյա վարպետի ձեռքում հայտնվող ավոկադոն վերածվում է էկզոտիկ թռչունների, հազվադեպ ծաղիկների և անտառային կենդանիների։


Երիտասարդի տաղանդը գնահատում են թե՛ ոլորտի մասնագետները, թե՛ արվեստասեր հասարակությունը։ Նա արդեն ավելի քան 50 հազար հետևորդ ունի Instagram-ում:

Բարեսիի խոսքով՝ ինքը յոթ տարեկանից զբաղվում է միկրոքանդակագործությամբ և այս ընթացքում հասցրել է անհավանական գեղեցկության քանդակներ պատրաստել վարունգից, սեխից, ավոկադոյից և նույնիսկ բրոկոլիից:


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

Ավստրալացի միկրոքանդակագործն արվեստի գործեր է ստանում միրգ-բանջարեղենից (լուսանկարներ)