Բիշքեկում կառուցվել է Միջին Ասիայի ամենամեծ մզկիթը

03:54 • 26.06.17

Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում ավարտվել է Միջին Ասիայի ամենամեծ մզկիթի շինարարությունը: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը` նշելով, որ միայն հարդարման աշխատանքներ են մնացել: 

Մզկիթի փակ տարածքի մակերեսը կազմում է 7500 քառ. մետր: Կառույցի ներսում միաժամանակ մինչև 6000 ծխական կկարողանա աղոթել: Հաշվի առնելով հարակից տարածքը` նամազի համար հավաքվող մուսուլմանների թիվը կարող է հասնել 20 000-ի:  

Մզկիթը 4 մինարեթ ունի` յուրաքանչյուրը 70 մետր բարձրությամբ, ինչպես նաև երկու մինարեթ` մուտքի մոտ: 

Համալիրում 500 ավտոմեքենայի կայանման տեղ է նախատեսված, ինչպես նաև Ղուրանի ընթերցման դասընթացների համար սահմանված տարածք, համաժողովների սրահ, ճաշարան և շատրվան: 

Օսմանյան ճարտարապետության ոճով մզկիթի կառուցումն սկսվել է 2012-ին: Այն կառուցվել է Անկարայի Քոջաթեփե շրջանի մզկիթի օրինակով:

 

 

Բիշքեկում կառուցվել է Միջին Ասիայի ամենամեծ մզկիթը