Իսպանիայում կարտաշիրիմեն Սալվադոր Դալիի մարմինը՝ հայրության մասին հայցի պատճառով
Մադրիդում դատարանը վճռել է արտաշիրիմել իսպանացի հանրահայտ նկարիչ Սալվադոր Դալիի (1904-1989) մարմինը՝ հայրության հաստատման նպատակով նմուշներ վերցնելու համար, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Իսպանացի մի կին՝ Պիլար Աբելը, հայտարարել է, որ նկարիչն իր հայրն է: Նա նշել է, որ Դալին 1955 թվականին սիրային կապ է ունեցել մի աղախնի հետ:
Արտաշիրիմման մասին կարգադրություն տալով՝ դատավորը նշել է, որ առկա չեն նկարչի կենսաբանական մնացորդներ կամ անձնական իրեր, որոնք կարող էին օգտագործվել հայրության թեստի համար:
Սյուրռեալիստ հայտնի նկարիչը մահացել է Իսպանիայում 1989 թվականին:










