Դերասան Վլադիմիր Էտուշը տեղափոխվել է հիվանդանոց
Մոսկվայում հոսպիտալացվել է հայտնի ու սիրված դերասան Վլադիմիր Էտուշը, որն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Ինչպես նշում է interfax.ru-ն, այս մասին հայտնել է Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը:
«Կենցաղային վնասվածք է: Պոլիկլինիկայի աստիճանները բարձրանալիս կինը չի կարողացել նրան բռնել»,-ասել է թատրոնի տնօրենը:
Նա նաև հավելել է, որ Էտուշի մասնակցությամբ բեմադրությունը կհետաձգվի, քանի որ դերասանը չի կարող վաղը բեմ բարձրանալ:
Նշենք, որ Էտուշը ծնվել է 1922թ., Մոսկվայում: Նա մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, որի ժամանակ ծանր վիրավորում է ստացել: 1945թ. ավարտել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանն ու աշխատանքի անցել Վախթանգովի անվան թատրոնում, որտեղ կարճ ժամանակում դարձել է առաջատար դերասաններից մեկը:
Նրա դերերից առավել հայտնի են տավարիշչ Սաախովը («Կովկասի գերուհին»), ինժեներ Անդրեյ Բրունսը («12 աթոռ») և ատամնաբույժ Շպակը («Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը»):










