Վանդալները պղծել են Վիկտոր Ցոյի գերեզմանը
Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք պղծել են երաժիշտ և հանրահայտ «Կինո» խմբի հիմնադիր Վիկտոր Ցոյի գերեզմանը: Այդ մասին «ВКонтакте» սոցցանցում գրել է Վերոնիկա Կրասիլնիկովան, հայտնում է lenta.ru-ն:
Նա լուսանկար է հրապարակել, որում երևում են գետնին թափված կոտրված ծաղիկներ և երաժշտի լուսանկարները:
Ցոյը թաղված է Սանկտ Պետերբուրգի «Բոգոսլովսկի» գերեզմանատանը:
Երաժիշտը մահացել է 28 տարեկանում՝ 1990 թվականին Լատվիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:










